Մեր մարզում ֆուտբոլի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, միայն «Սյունիք» ակումբում մարզվում է 1000 երեխա ու պատանի: Ֆուտբոլային դպրոցներ կան բոլոր քաղաքներում, բայց ամեն տեղ չէ, որ ենթակառուցվածքները բավարարում են պահանջներին, անմխիթար վիճակում է Ագարակի մարզադաշտը: Օրերս Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորներ և «Սյունիք» ակումբի ղեկավարությունը շրջել են մարզի հարավային համայնքների մարզադաշտերում:







