Նոյեմբերի 6-ի կառավարության հերթական նիստում ներկայացվեց «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 60 դպրոցում ավարտված շինանարության և ներկայումս ընթացող 258-ի մասին։ Գործադիրը որոշեց՝ համայնքային և պետական հողերը պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով։ Մեկ այլ որոշումն էլ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերի Տրանշ 4-ին գումար հատկացնելու մասին էր։ Կառավարության հերթական նիստում խոսվեց նաև մանկավարժների վարձատրության չափի, անկանխիկ եղանակով թոշակ ստանալու վերաբերյալ։







