Դիլիջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 3 տուժած շարունակում է ստանալ բուժօգնություն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացած բոլորը դուրս են գրվել»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կա 30 տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ժամը 18։30-ի դրությամբ կա 30 տուժած․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղի ուժերի հետ համատեղ տուժածներին օգնել են մոտենալ շտապօգնության ավտոմեքենաներին։
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են, հայտնում են ՆԳՆ-ից։

