Հաղարծինում ավտոբուս է կողաշրջվել, հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

Հիշեցնենք նաև, որ տուժածները տեղափոխվել են մարզային բժշկական կենտրոն։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print