Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագծին

Կառավարությունը հոկտեմբերի 30–ի նիստում հավանություն տվեց զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:

Նախագիծը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը. «Այս օրենքի գործողությունը կտարածվի 2026 թվականի հունվարի 1–ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

«Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 25 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացն սկսել 26 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026–ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա»։

Կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print