Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մեկը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման

Արտաքին գործերի նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մարզիկ Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով նա մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով:

Պատժի կրման սկիզբ կհամարվի 2023 թվականի փետրվարի 20-ը՝ կալանավորվելու օրը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print