«Ռիսկերի կառավարումը Սյունիքի թանգարաններում»․ Հայաստանի պատմության թանգարանն է նախաձեռնել վերապատրաստում ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների համար։ Հայաստանի ակտիվ սեյսմիկ գոտում գտնվելը, բնական լանդշաֆտի առանձնահատկությունները նպաստում են արտակարգ իրավիճակների ստեղծմանը, որոնց ազդեցությունից անմասն չի մնում նաև պատմամշակութային ժառանգությունը։ Արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր աշխատակից, ըստ տարհանման պլանի, ունի հստակ անելիք, այստեղ կարևոր է ոչ միայն դասագրքային օրինակով վերապատրաստվելը, այլև սեփական փորձից դասեր քաղելը։







