Քննարկվել է 2026-ին ՀՀ-ում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պանամայում հանդիպում է ունեցել Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ տիկին Իրենե Վելեսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը և կազմակերպչական գործընթացները։

Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վելեսին համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ COP17-ի անցկացումը Հայաստանում մեծ հնարավորություն է մեր երկրի համար՝ առաջ մղելու բնապահպանական օրակարգը և խթանելու միջազգային համագործակցությունը բնության պահպանության ոլորտում։

Տիկին Վելեսը, իր հերթին, կարևորել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային բնապահպանական գործընթացներին և հավաստել Կոլումբիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին COP17-ի կազմակերպչական և բովանդակային փուլերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print