3-ամյա Տիգրանին դեռ չեն գտել

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի հատվածում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Այս պահին այստեղ կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։ Ներգրավված են նաև կինոլոգիական խմբեր, բնակիչներ։

Ժամը 11:00-ի դրությամբ դեռևս փոքրիկը չի հայտնաբերվել։

Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print