Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 40 ուսանողներ և դասախոսներ էին այս անգամ ԶՊՄԿ-ի հյուրերը: Բուհի պատմության մեջ առաջին անգամ էին այցելում խոշորագույն ձեռնարկություն, ծանոթանում արտադրական շղթային: Թերևս սա լավագույն ձևն է գործնական գիտելիքների ձեռքբերման համար: Մեր նկարահանող խումբը հետևել է շրջայցին և հանքարդյունաբերության շուրջ զրուցել ուսանողների և դասախոսների հետ:







