Մասիս համայնքի ղեկավարը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Երևանի քրեական դատարանը (դատավոր` Ժ.Չիչոյան) հրապարակել է դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վերացվել է գրավը և որպես խափանման միջոց կիրառվել կալանքը»,- գրել է փաստաբանը:

Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print