Թումո Կապան. ԵՄ աջակցությամբ ստեղծված եւ մտածելակերպ փոխող կենտրոնը

Եվրոպական միության աջակցությամբ Կապանում 2025 թվականի մարտին բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը դարձել է նոր հարթակ՝ հարավային Հայաստանի պատանիների համար։ Կենտրոնը ոչ միայն տեխնոլոգիական և ստեղծագործական կրթության նոր հնարավորություն է ստեղծում Սյունիքի մարզում, այլև յուրօրինակ կամուրջ է՝ նպաստելու տարածաշրջանի զարգացմանն ու համայնքային ինտեգրմանը։
 
Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի քաղաքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի բարերարներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի, Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի համատեղ ջանքերով։ Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Լուսանկարը` Թումո
ԵՄ-ի աջակցությամբ այս նախաձեռնությունը ոչ միայն լուծում է տեղում տեխնոլոգիական ու ստեղծարար կրթության հասանելիության խնդիրները, այլև խթանում է մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։ Գործնականում այս կենտրոնը մաս է կազմում ԵՄ-ի ավելի լայնածավալ ծրագրերի, որոնք ուղղված են սահմանամերձ համայնքներում երիտասարդների հզորացմանը և տարածաշրջանային զարգացման խթանմանը։

Թումո Կապանը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը, Մեղրիի, Քաջարանի և Գորիսի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, անվճար կրթություն է տրամադրում մարզի պատանիներին։ Այս տարածքային ընդգրկվածությունն առավել կարևոր է՝ հաշվի առնելով մարզերում կրթական ռեսուրսների անհավասար բաշխվածությունը։

,Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print