Նախորդ տարվա համեմատությամբ ունենք գյուղմթերքի արտահանման 13,8 տոկոս աճ. վարչապետ

Այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13,8 տոկոս աճ նախորդ տարվա դրությամբ: Այս մասին Կառավարության՝ հոկտեմբերի 23-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա եկեք նայենք ինչ ունենք գյուղմթերքի արտահանումով։ Մենք ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ ունենք արտահանման 13.8% աճ նախորդ տարվա համեմատությամբ, ընդ որում կոնկրետ ուղղություններով։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, սալորի դեպքում 61.1% աճ, դեղձի դեպքում 87.1% աճ, կեռասի դեպքում 123% աճ, տանձի դեպքում 245% աճ։

Ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, տանձի արտահանման թիվը։ Լլոլիկի դեպքում 12% աճ, պղպեղի դեպքում 62% աճ, կաղամբի դեպքում 843% աճ, սմբուկի դեպքում 73, 72% աճ, հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով՝ 116%-ով է աճել։

Ես շատ չեմ խորացել թվերի մեջ, բայց տեսնելով տանձի 245% արտահանման աճը, ես գալիս եմ հետևյալ եզրակացության, սովորաբար նախկինում ինձ միշտ զարմացնում էր, ինձ համար անակնկալ էր, երբ առաջին անգամ իմացա, որ ամենաշատ Հայաստան ներկրվող մրգերից է տանձը։ Հիմա ես 90 և ավել տոկոս վստահ եմ, որ սա ամբողջությամբ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով։ Որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել, որովհետև արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Նույնը կարող եմ ասել կեռասի մասին։ Մենք մեր մարզային այցելությունների ընթացքում մեր այգիներից շատերում և կեռասի, և տանձի եղել ենք և և մենք պետք է այս իրավիճակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես փոխենք»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print