Կապանի «Սյունիք» ակումբը տնային հանդիպումները Կապանում անցկացնելու հնարավորություն չունի․ Դավիթ Դանիելյան

Կապանի «Սյունիք» ակումբը, բազմիցս մրցանակակիր լինելով ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին լիգայում, չի տեղափոխվում բարձրագույն լիգա , քանի որ տնային հանդիպումները Կապանում անցկացնելու հնարավորություն չունի: ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

«Սա խոչընդոտում է թիմի զարգացմանը։

Հիշեցնեմ, որ Կապանի «Գանձասարը» ստիպված է իր տնային հանդիպումները անցկացնել Երևանում, քանի որ մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի առաջնության խաղերի չափանիշներին»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print