Ադրբեջանի եւ ԱՄԷ-ի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում

Նախօրեին մեկնարկել են Ադրբեջանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների գլխավոր նպատակը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայող զինվորականների միջև համագործակցության խորացումն է, գործնական կարողությունների կատարելագործումը և զինծառայողների արհեստավարժության խորացումը»,- հայտարարել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեփեր Ջահանգիրովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print