Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իլհամ Ալիեւի հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին անդրադարձել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ հանվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։

«Իլհամ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը»,- նշել է վարչապետը։ 

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբխիձեին։

«Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան. Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ։ Այս գործարքի համար ուզում եմ գնահատանքիս խոսքերը ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,- հավելեց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print