ՊԵԿ-ը Սյունիքում իրազեկման հանդիպումներ է անցկացնելու

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում կրկին մեկնարկել է «Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացը՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն մաքսային ծառայությունում՝ տարբեր պաշտոններում:

«Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացի մասնակցության քայլերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է իրազեկման հանդիպում Սյունիքի մարզում՝ Գորիս,Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում, որի ընթացքում ՀՀ ՊԵԿ և ՊԵԿ Ուսումնական կենտրոնի մասնագետները մանրամասն կներկայացնեն ընթացակարգը և կպատասխանեն հարցերին։

Հանդիպման օրեր՝

հոկտեմբերի 27, ժամը 14։00 – ք․Սիսիան, Սիսիական 44/ա, Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի փոքր դահլիճ,

հոկտեմբերի 27, ժամը 17։00 – ք․Գորիս, Անկախության 3, Գորիսի համայնքապետարանի դահլիճ,

հոկտեմբերի 28, ժամը 11։00 – ք․ Կապան, Գարեգին Նժդեհի 1, Սյունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի դահլիճ,

հոկտեմբերի 28, ժամը 15։00 – ք․ Մեղրի, Փարամազի 1, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոն։

Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք նշված հղումներով՝

Սիսիան – https://forms.gle/z4P7S4Eb5Vq3gEiy5

Գորիս – https://forms.gle/j9XQwJdsGjqbQprX8

Կապան – https://forms.gle/it18NdbRX1tAzLXSA

Մեղրի – https://forms.gle/vWv9bmnUwpgk5jmZ9

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print