Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել էին խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել էր, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։

Ինչպես հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print