Ռուսաստանի արտգործնախարարը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Հեռախոսազրույցի մասին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից։

Նշվում է, որ տեղի է ունեցել կառուցողական քննարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print