Ըստ որոշ տվյալների` 1949թ-ին Արաքսի ձախ ափին կառուցվեց առաջին փայտե տնակը և հենց այդ ժամանակ էլ սկսվեց պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Արդյունաբերական ձեռնարկության շուրջ աստիճանաբար ձևավորվեց ավան, որը տասնամյակներ անց`1990-ականներին ստացավ քաղաքի կարգավիճակ` իր շուրջը հավաքելով ծանոթ ու անծանոթ մարդկանց: Այստեղ շատերը աշխատում են քաղաքի խոշորագույն ձեռնարկությունում: 1000-ից ավելի աշխատակից ունեցող պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես քաղաքի կողքին է: 76-ամյա Ագարակը շնորհավորանքների պակաս չի զգում:







