Նամակները վիրուսային են և կեղծ. ԿԲ-ն զգուշացնում է

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ Tickets@tkt.am էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:

«Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:

Հորդորում ենք՝

• չբացել կցված ֆայլերը.

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին.

• անմիջապես ջնջել նման նամակները:

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:

Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբեռանվտանգության հիմնական կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print