Կապանում ԻԻՀ հյուպատոսարանը 3 տարեկան է

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանը երեք տարեկան է: Այդ առթիվ միջոցառում էր կազմակերպվել, որի ժամանակ հակիրճ ներկայացվեցին այս ընթացքում իրականացված աշխատանքները, Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները: Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին Իրանի դեսպանատան ներկայացուցիչները, մարզի ու  համայնքների ղեկավարները: Ելույթներից հետո շնորհակալագրեր տրվեցին բոլոր այն կառույցների ներկայացուցիչներին, որոնք այս տարիների ընթացքում աջակցել են հյուպատոսարանին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print