Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի իշխանությունների հետ, որ վերջիններս հանեն օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված 90-օրյա արգելքը:
Նրանց խոսքով` իրենք 1 տարվա ընթացքում 90 օրից ավելի են մնում ՌԴ-ում, և հիմա, ով խախտել է ժամկետը, արտաքսում են երկրից։
Կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկային նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և վստահեցրել, որ իրենց հարցով կառավարությունը զբաղվում է ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։

