Իսպանիայում «անհետացել» է Պիկասոյի կտավը․ Europa Press

Իսպանիայի իրավապահ մարմինները հետաքննում են տեղափոխման ժամանակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավի անհետացման դեպքը, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ տարբեր նկարիչների 57 աշխատանք պահվել է Մադրիդում և նախատեսված էր ցուցադրել Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի մշակութային կենտրոնում։

Չնայած պահպանման խիստ պայմաններին՝ Պիկասոյի նկարն անհետացել է տեղափոխման ժամանակ։ Հայտնի չէ, թե որ փուլում է կորել նկարը, և Իսպանիայի ազգային ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Խոսքը «Կիթառով նատյուրմորտ» (1921) կտավի մասին է, որը ապահովագրված է մոտավորապես 600,000 եվրոյով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print