Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրել է, որ իշխանությունները առավելագույն ջանքեր են գործադրում կոնկրետ լուծումներ ստանալու համար։ «Քանի դեռ այդ արդյունքները չկան, ես դրանց մասին չեմ հայտարարում»։
Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումները պարբերական բնույթ են կրում, հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի արդյունքում «խաղաղության հաստատումից» հետո։
Վարչապետը հավելել է, որ եթե որևէ կոնկրետ արդյունք լինի, ինքը նույնպես կհաղորդի այդ մասին։

