Մայրաքաղաքի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 8-14-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-12-ը,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-9-ը և 12-ին,

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 8-11-ը,

◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 9-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 13-14-ը,

◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-14-ը,

◾️ Շենգավիթում` հոկտեմբերի 14-ին,

◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print