Պետությանն է վերադարձվել 32 միավոր անշարժ գույք

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ 2023-2025թթ․ ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝

  • 18 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
  • 4-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 11-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
  • 1 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ 

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքը ներկայացված է պետական գույքի էլեկտրոնային աճուրդի պաշտոնական կայքում՝ https://e-auctions.am/-ում։ 

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print