Աշխարհի ամենաչոր անապատում ծաղիկներ են ծաղկել․ Reuters

Հարավային կիսագնդում սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը գարուն է, ուստի այս չորային վայրում բուսականության հայտնվելը կապված է եղանակների փոփոխության հետ։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման ժամանակ Ատակամայում ծաղկումը հազվադեպ երևույթ է, որը տեղի է ունենում մի քանի տարին մեկ և պատահում է այն դեպքում, երբ անապատում անձրև է գալիս, ինչպես որ տեղի է ունեցել այս տարի։

Չիլիի Անդրես Բելյոյի համալսարանի կենսաբաններն ուշադրություն են դարձրել մանուշակագույն ծաղիկներով մի բույսի վրա, որը դիմացկունություն է ցուցաբերում անապատի դաժան կլիմային և սեպտեմբերի վերջին ու հոկտեմբերի սկզբին ծածկել է նրա մակերեսը ծաղկային գորգով։ Նրանք ենթադրում են, որ այս ծաղկի գենետիկ կոդը, որը տեղացիներն անվանում են «գուանակոյի սմբակ» (գուանակոն լամայի նման կաթնասուն է), կարող է պարունակել երաշտակայուն մշակաբույսեր ստանալու բանալին, որոնք պահանջված կլինեն գլոբալ տաքացման պայմաններում։ Այժմ գիտնականները ստուգում են այս վարկածը։

2025 թվականի հունիսին Ատակաման տասնամյակների ընթացքում առաջին անգամ ծածկվել է ձյունով։ Գիտնականները կարծում են, որ կլիմայի փոփոխությունը այս անսովոր իրադարձությունների շարքի պատճառներից մեկն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print