Սեպտեմբերի 24-ից մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը։
Փառատոնն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոնի շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հոկտեմբերի 14-ին տեղի կունենա համերգ, որի ընթացքում հանդես կգան Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Մարինա Նահապետյանը, Հարություն Թագվորյանը, Հասմիկ Մարտիրոսյանը, Աշոտ Խաչատրյանը։
Համերգը կմեկնարկի ժամը 18․00-ին։

