Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այցելել է Ադրբեջան՝ «Անօդաչու թռչող սարքերի փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում։
«Հանդիպման ընթացքում վրացի հյուրերին ներկայացվել են ադրբեջանական բանակում անօդաչու թռչող սարքերի գործունեության, մարտական գործողություններում դրանց օգտագործման, մարտական թռիչքների կազմակերպման և անօդաչու թռչող սարքերի զարգացման միտումների վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

