ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը

64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Ընդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցում:

Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Այն խորհրդարանական ամբիոնից ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը տեղեկացրեց, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ պետք է հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին՝ ամրապնդելու և զարգացնելու հաստատված խաղաղությունը, ապա ընթերցեց երկու երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print