Ոսկու գները առաջին անգամ գերազանցել են 3800 դոլարը՝ մեկ ունցիայի համար։ Աճը պայմանավորված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի իջեցման վերաբերյալ աճող սպասումներով, ինչը թուլացրել է դոլարը, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ կառավարության հնարավոր շաթդաունի վերաբերյալ մտահոգությունները նույնպես մեծացրել են անվտանգ ակտիվների պահանջարկը։
Ոսկու սփոթ արժեքը բարձրացել է 1.4%-ով՝ մեկ ունցիայի համար հասնելով 3,812.49 դոլարի: Դեկտեմբերին մատակարարվող ոսկու ֆյուչերսները բարձրացել են 0.9%-ով՝ հասնելով 3,842.20 դոլարի:

