Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող կուսակցությունը

Սեպտեմբերի 28-ին Մոլդովայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, նախնական արդյունքների համաձայն, ստացել է ձայների 49.88%-ը:

Խորհրդարան է անցել հինգ քաղաքական ուժ: «Հայրենասիրական դաշինքը», որը միավորում է սոցիալիստական ​​կուսակցությունը, կոմունիստներին և «Մոլդովայի ապագա» կուսակցությունը, 24.5%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը : «Այլընտրանք» դաշինքը եզրափակել է առաջին եռյակը՝ 8%-ով: Ռենատո Ուսատիի «Մեր կուսակցությունը» նույնպես անցել է խորհրդարան՝ 6.2%-ով, իսկ Վասիլե Կոստյուկի «Ժողովրդավարություն տանը» կուսակցությունը, որն իր քարոզարշավը կառուցել էր պաշտոնյաներին քննադատող TikTok տեսանյութերի վրա, անսպասելիորեն ապահովել է անհրաժեշտ 5.6%-ը:

Այս տվյալների համաձայն՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարող է 101 տեղանոց խորհրդարանում 55 մանդատ ստանալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print