Վթար Սիսիան-Լծեն ճանապարհին

Մոտ 8-10 տ մազութ է թափվել, վիրավnր կա։

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված 25 տ մազութով)․ ավտոցիստեռնը կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։

«MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը․ մազութի արտահոսքը դադարել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print