Տավուշի նախկին մարզպետից հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 608 միլիոն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Դատարանի կողմից հաստատված հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:

2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print