Հնդկաստանի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Նորագավիթում հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ:

Նա Հնդկաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print