Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print