ԶՊՄԿ-ն ուսանողներին առաջադրանք էր տվել

«CaseKey» միջազգային ակադեմիան նոր հարթակ է ստեղծում գործատու-ուսանող հարաբերությունների համար: Եվ առաջին անգամ հաստատության գիտահեն նախագծերից մեկին միացավ նաև ԶՊՄԿ-ն: Բիզնես խնդիրների լուծման մրցույթ էր կազմակերպվել հենց ձեռնարկությունում: Հանրապետության տարբեր բուհերից ընտրված ուսանողները խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունում ներկայացրին բիզնեսի զարգացման իրենց մոդելը և այն բազմակողմանի քննարկեցին կոմբինատի ղեկավարության հետ: Լավագույն աշխատանքները խրախուսվեցին: Նախագծի շրջանակում ուսանողները այցելեցին նաև կոմբինատի արտադրամասեր ու պոչամաբար:






Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print