Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում ցրտելու է, սկսվելու են հորդառատ անձրևներ։ Ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության մի շարք շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ:







