Սյունեցի մարզիկները Քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությանը հաղթանակներ են գրանցել

Սեպտեմբերի 15-ից Իտալիայում մեկնարկել է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Չորս օր շարունակ Քիք-բոքսինգ Զանգեզուր մարզական ակումբի մարզիկները լարված մենամարտեր ունեցան, որի արդյունքում գրանցեցին և հաղթանակներ, և պարտություններ։

«Ուրախությամբ տեղեկացնենք, որ այսօր մեր մարզիկներից Սերժ Պապյանը լայթ եւ քիք-լայթ, Սամվել Արզումանյանը քիք-լայթ, Էրիկ Ստեփանյանը Ֆուլ ոճերում տքնաջան եւ նվիրական աշխատանքի արդյունքում կիսաեզրափակիչ փուլից անցան եզրափակիչ փուլ։ Հաջողություններ մաղթենք մեր մարզիկներին եւ սպասենք հետագա արդյունքներին»,-հայտնում են մարզական ակումբից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print