Սոցկայքերում հայտնի խաղի անվանումով փորձում են մոլորեցնել քաղաքացիներին․ ՆԳՆ Կիբեռոստիկանություն

Զգուշացեք ԿԵՂԾԻՔ է!

Համացանցի տարբեր սոցիալական կայքերում ակտիվորեն գովազդվում է «Chicken Road» անվանումով հավելվածը, որի ներբեռման դիմաց Ձեզ խոստանում են վճարել ահռելի գումարներ:

Իրականում՝ հանցագործները մոլորեցնելու նպատակով օգտագործում են մեծ տարածում ունեցող խաղի անվանումը և լոգոտիպը` նպատակ ունենալով ապօրինի հասանելիություն ստանալ Ձեր բջջային հեռախոսին: Եթե ներբեռնեք այն, հնարավոր է կրեք ֆինանսական մեծ վնասներ։

Բջջային հեռախոսի համար նախատեսված ծրագրերը ներբեռնեք բացառապես Appstore(IOS) և Playstore(Android) հավելվածների միջոցով և զերծ մնացեք անհայտ կայքերից ուղիղ եղանակով որևէ ծրագիր ներբեռնելուց:

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանություն

(https://t.me/cyberpolice_arm)

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print