Արթուր Դալալոյանն ընտրվել է Մոսկվայի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավար

Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանն ընտրվել է Մոսկվայի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ: Այս մասին հայտնում է կազմակերպության տելեգրամ ալիքը։

Դալալոյանը կպաշտոնավարի մինչև 2029 թվականը: Փոխնախագահներ են ընտրվել Վլադիմիր Օլեննիկովը և Աննա Կրյուկովան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print