Կապան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանրային տրանսպորտը լիովին կփոխվի: Նոր գնված թվով 9 միկրոավտոբուս և 6 ավտոբուս արդեն Կապանում են: Հետխորհրդային ժամանակաշրջանից ի վեր առաջին անգամ տրանսպորտը կգործի համայնքի ենթակայության ներքո, և սպասարկման բոլորովին նոր մշակույթ կձևավորվի: Նոր երթուղայինները գնվել են բացառապես համայնքային բյուջեով և կհամապատասխանեն կառավարության սահմանած չափորոշիչներին: Մանրամասները` տեսանյութում:







