Աշխարհում առաջին անգամ ԱԲ միջոցով ստեղծված նախարար է նշանակվել

Ալբանիայում աշխարհում առաջին անգամ նշանակվել է արհեստական բանականության միջոցով ստեղծված նախարար՝ երկիրը «կոռուպցիայից զերծ դարձնելու նպատակով»: Թվային նախարարը կոչվում է «Դիելա», որը նշանակում է «արև»: Այն պատկերվել է որպես կին՝ ավանդական ալբանական տարազով:

«Դիելան կառավարության առաջին անդամն է, որը ֆիզիկապես գոյություն չունի, այլ ստեղծվել է վիրտուալ կերպով՝ արհեստական բանականության միջոցով: Այն լիազորված կլինի կայացնելու որոշումներ բոլոր պետական մրցույթների և գնումների վերաբերյալ, ինչը դրանք 100 տոկոսով զերծ կդարձնի կոռուպցիայից», – ասել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print