Հայաստան-Պորտուգալիա խաղին արևելյան տրիբունան կլինի եռագույն

Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արևելյան տրիբունայի նստատեղերին դրված են լինելու պաստառներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:

Խաղի մեկնարկին՝ Հայաստանի ազգային հավաքականի՝ խաղադաշտ դուրս գալու ժամանակ, անհրաժեշտ է դրանք վեր բարձրացնել՝ արևելյան տրիբունան դարձնելով եռագույն:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print