ԶՊՄԿ-ն շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․
«Հարգելի աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ, մասնագետներ, ում գործունեությունն անմիջականորեն առնչվում է կրթական ոլորտի հետ:
ԶՊՄԿ-ն սրտանց շնորհավորում է բոլորին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում ձեռքբերումներով լի ուսունական տարի:
Կրթությունը եղել է և կլինի մեր Ընկերության ներդրումային ծրագրերի առաջնահերթություններից մեկը, և մենք շարունակելու ենք աջակցությունը` որակյալ և հիմնարար կրթություն ստանալու համար:
Հավատացած ենք, որ լավ կրթություն ստացած որակյալ մասնագետը մեր Ընկերության որակյալ աշխատակիցն է լինելու:
Շնորհավոր Նոր ուսումնական տարի»։

