Արսեն Թորոսյանը նշանակվել է ԱՍՀ նախարար, Նարեկ Մկրտչյանը` ԱՄՆ դեսպան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,– այդ մասին ասված է հրամանագրի մեջ։

Խաչատուրյանը ևս երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկով Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից, մյուսով` նշանակվել ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print