Սյունիքում խնջույքից հետո 17 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզի քրեական վարչության պետ Անտոն Անտոնյանն ու ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Հովսեփյանը:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print