ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 25-ին, կազմել է 382.82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.44 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-380.5 դրամով, վաճառվում է 383.5-384 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 440-443 դրամով, վաճառվում է 449.5–455 դրամով:

