Օգոստոսի 20-ին Սառնակունք բնակավայրում տեղի ունեցավ մեղրաքամի արարողություն։ Սիսիանի 4 բնակավայրերին տրամադրված 12-ական մեղվաընտանիքների և փեթակների շնորհիվ շահառուները համատեղ զբաղվում են մեղվապահությամբ և ունենում կայուն եկամուտ։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շնորհիվ։







